Լրահոս
Հասարակական
11:40
06.05.22
454

31-ամյա վարորդը Chevrolet-ով բախվել է էլեկտրասյանը, նրան, կնոջն ու անչափահաս երեխային տեղափոխել են հիվանդանոց

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Զավեն Վ-ն իր վարած Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ բուսաբանական այգու հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից էլ վիրավոր երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի կինն ու անչափահաս երեխան են։