Լրահոս
Քաղաքական
20:05
02.06.22
228

30 տարի շարունակ մեր ժողովրդի ամենաարժանավոր զավակները պայքարել են Արցախի դրոշն ամեն տեղ բարձ պահելու համար. Սաղաթելյան

Img default alt hy

Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը գրել է․

«1992թ. հունիսի 2-ին Արցախի Հանրապետության Գերագույն խորհուրդը հաստատել է հայկական երկրորդ պետության պետական դրոշը։

30 տարի շարունակ մեր ժողովրդի ամենաարժանավոր զավակները պայքարել են Արցախի դրոշն ամեն տեղ բարձ պահելու համար։ Այսօր էլ դուք եք այդ պայքարի առաջնագծում, սիրելի հայրենակիցներ։

Ապրիլի 5-ից ԱՀ դրոշը ծածանվում է նաև Ֆրանսիայի հրապարակում՝ բոլորիս միավորելով մեր ժողովրդի ամենանվիրական նպատակի՝ Արցախի ազատության շուրջ։ Եվ մենք հասնելու ենք նրան, որպեսզի Արցախի դրոշը տեղադրվի նաև միջազգային կառույցների շենքրի դիմաց ու այլ երկրների մայրաքաղաքներում։

Շնորհավոր Արցախի դրոշի օրը, սիրելի հայրենակիցներ։