Լրահոս
Հասարակական
10:41
09.05.22
424

3 օր առաջ Սևանա լճում անհետացած քաղաքացիներին դեռ չեն գտել. որոնումները վերսկսվել են

Img default alt hy

Մայիսի 9-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԻՆ-ից։

Ժամը 07։31-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսել են։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։