Լրահոս
Հայաստան
11:03
04.02.22
276

28 տարեկան տղան վրաերթի է ենթարկել ոստիկանության աշխատակցին

Img default alt hy

Փետրվարի 1-ին Երևանի բնակիչ, 28-ամյա Էրիկ Հ.-ն իր վարած Nissan  մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի և Արգավանդի Կենտրոնական փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 29-ամյա Թերեզա Է.-ին, տեղեկացնում է «Shamshyan.com»-ը։

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի  ենթարկվածը աշխատում է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում: