Լրահոս
Հասարակական
10:22
25.02.22
204

28-ամյա տղան տրակտորով հայտնվել է ջրանցքում

Img default alt hy

Արարատի մարզում, փետրվարի 24-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել։ ժամը 19:50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայութան  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Սուրենավան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում անցնող Կախանովի  ջրանցքում «Բելառուս»  մակնիշի  տրակտոր է ընկել:

Քաղաքացիները իրենց ուժերով, վերամբարձ կռունկի միջոցով դուրս են բերել ջրանցքից տրակտորը, ապա փրկարարները   այնտեղից դուրս  են բերել  երիտասարդ տղայի դին:

Մահացածը Սուրենավան գյուղի բնակիչ, 28-ամյա Գագիկ Անդրեասյանն էր: