Լրահոս
Հասարակական
11:53
30.04.22
224

2020 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքացիականները հայտնվեցին կոմայի մեջ, և մինչ այս պահը գտնվում էին կլինիկական մահվան վիճակում․ Արամ Հովհաննիսյան

Img default alt hy

Այս՝ համառոտ նկարագրված երևույթի անունը քաղաքացիական հասարակություն էր։ Այն ձևավորվում էր շատ երկար տարիներ, բայց հիմնական բեղմնավորումը սկսվել էր 2008-ի շարժման ընթացքում, և ծանր ծնունդի արդյունքում այն լույս աշխարհ էր եկել մարտի 1-ին՝ Լեոյի փողոցում։ Հետագայում ակնհայտ դարձավ, որ այդ շերտը, ծագումնաբանորեն և աշխարհայացքով թուրքամետ էր, քանի որ ինչպես նշեցի, ծնունդ էր առել 2008-ի հարթակից, սակայն իր գոյության սկզբնական փուլում, հրապարակային մակարդակում, փորձում էր նաև առողջ տարրեր դրսևորել։ Այս մասին գրում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Արամ Հովհաննիսյանը։

«Թրքամետությունը պասիվ, ստվերային փուլում էր։ Սակայն հասունացմանը զուգահեռ, վերջին տարիներին «քաղաքացիական հասարակություն» կոչվողը բացահայտորեն վերածվեց քեմալականության կամ օրինակ՝ «Ենի Ազերբայջանի» հայկական քույր կազմակերպության։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքացիականները հայտնվեցին կոմայի մեջ, և մինչ այս պահը գտնվում էին կլինիկական մահվան վիճակում։

Ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում Նիկոլի ավտոշարասյունը, ի դեպ, ՀՀ պատմության մեջ վատագույն, ամենասանձարձակ ավտոշարասյունը, վրաերթի ենթարկեց հղի կնոջը, և այդ կնոջ հետ իր մահկանացուն կնքեց նաև հայաստանյան քաղաքացիական հասարակությունը, քանի որ դաժան վրաերթից հետո տեղական տարաբնույթ «ակծիվիստների» խոսուն լռությունը, իրականում, քաղհասարակության մահվան մանիֆեստն էր։

Այսպիսով, կարող ենք արձանագրել. հայաստանյան քաղաքացիական հասարակությունը ծնվել է 2008թ-ին՝ Լեո փողոցում, ապրել է ստորաքարշ կյանքով և իր անփառունակ մահկանացուն է կնքել 2022 թվականի ապրիլի 26-ին՝ նույն տխրահռչակ փողոցում»։