Լրահոս
Հասարակական
13:01
28.05.22
174

20 թվականի դաժան պատերազմը չկասեցրեց Արցախի հայկական պետականության ընթացքը. Վիտալի Բալասանյան

Img default alt hy

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, 

1918 թվականի մայիսյան փառապանծ հաղթանակները հնարավորություն ընձեռեցին վեցդարյա ընդմիջումից հետո իրականություն դարձնելու ազգային պետականության գաղափարը։

Թեև Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն պետություն ունենալու նրա դասերը փոխանցվեցին սերունդներին։

20-րդ դարավերջի Արցախյան շարժումը և հետագա հերոսամարտերն ապացուցեցին պատմական ձեռքբերումները պահպանելու մեր կամքը, որը, անկախ որևէ տեսակի փորձությունից, չկոտրվեց և չի կոտրվելու։

2020 թվականի դաժան պատերազմը պատճառեց մեծագույն կորուստներ, սակայն չկասեցրեց Արցախի հայկական պետականության ընթացքը։ Ուրեմն, այսօր և հետագայում մեր ամուր հավատն ու անձնվեր, նպատակային աշխատանքը կլինեն առհասարակ հայկական պետականության գոյության գրավականը։

Շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, մաղթում տոկունություն և դժվարությունները հաղթահարելու անսասան կամք»։