Լրահոս
Քաղաքական
12:40
03.02.22
223

20 դատավոր ահազանգում է՝ նախարարը ճնշում է վարչական դատարանի դատավոր Դանիելյանին

Img default alt hy

20 դատավոր ահազանգում է, որ արդարադատության նախարարի կողմից վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանի վրա ճնշումներ կան:

Ըստ տարածված հաղորդագրության՝ դրանք սկսվել են, երբ դատավորը մերժել Է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը՝ անվավեր ճանաչել Վանաձորում ընտրության արդյունքները: Հայցի մերժումից հետո, արդարարդատության նախարար Կարեն Անդրեասյանը դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցել՝ պատճառաբանությամբ, թե գործով վճիռը դատավորն անձամբ բարձրաձայն չի կարդացել:

Երբ Դանիելյանը բացատրել է, որ դրանով որևէ մեկի իրավունքը չի խախտվել, Ադրեասյանը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունն ուղարկել է ԲԴԽ: