Լրահոս
Հասարակական
21:32
25.04.22
5 755

2-ամյա աղջիկն ընկել է Դեբեդ գետը. վտանգելով կյանքը՝ 32-ամյա երիտասարդը նրան փրկել է

Img default alt hy

Լոռու մարզում ժամը 17:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ալավերդի քաղաքի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից, որ իրենց է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 2 տարեկան աղջիկը ընկել է Դեբեդ գետը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անմիջապես շուրջ 30 հրշեջ-փրկարար, այնուհետև նրանց միացած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային ծառայության 2 կարգախումբ՝ 6 պարեկներով, քաղաքացիների հետ համատեղ, գետի երկայնքով մոտ 2 կմ իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:

Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի ընկնելու վայրից մոտ 1․5-2 կմ հեռավորութայն վրա ծառի կոտրված ճյուղեր հավաքելիս Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի բնակիչ, 32-ամյա Ժիրայր Պողոսյանը նկատում է, որ գետը երեխային բերել և դեմ է առել գետի մեջ եղած ծառերին:

Ժիրայրը, վտանգելով իր կյանքը, մտնում է գետ և երեխային դուրս բերում ափ, ապա իր ընկերոջ հետ ավտոմեքենայով երեխային տեղափոխում են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները փրկում են երեխայի կյանքը։