Լրահոս
Արցախ
10:09
15.02.21
84

15 հայ ուխտավոր այցելել է Դադիվանքի վանական համալիր․ ՌԴ ՊՆ

Img default alt hy

Կիրակի 15 հայ ուխտավոր այցելել է Լեռնային Ղարաբաղում գտնվող Դադիվանքի վանական համալիր, 168.am-ի փոխանցմամբ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Նշվում է, որ հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անարգել մտել են համալիրի տարածք:

Անվտանգության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է ճարտարապետական համալիրի անմիջական հարևանությամբ, նշում է գերատեսչությունը։

 
 «Դադիվանքը Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն քրիստոնեական վանքերից է և գտնվում է Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի տարածքում, որը, եռակողմ հայտարարության համաձայն, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին»,- հավելում է ՌԴ ՊՆ-ն։