Լրահոս
Աշխարհ
19:50
05.11.22
126

14-ամյա հաքերները կոտրել են Ուզբեկստանի սենատի կայքը

Img default alt hy

Ուզբեկստանի Սենատի կայքը կոտրել է Marsh Golden հաքերային խումբը, որում ընդգրկված են 14-ամյա 6 դեռահասներ, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Podrobno.uz-ը։ Նրանց խոսքերով՝ իրենք հարձակում են իրականացրել հանրապետության օրենսդիր մարմնի կայքի վրա ոչ վատ նպատակներով։

Խմբի ղեկավարը բացատրել է, որ ռեսուրսը կոտրվել է, որպեսզի ցուցադրվի դրա խոցելիությունը։ Դեռահասը վստահեցրել է, որ ինքն ու իր թիմը պատրաստ են օգնություն ցուցաբերել Ուզբեկստանին կիբերանվտանգության ապահովման հարցում, եթե իշխանություններն իրենց նման հնարավորություն տան։

Հրատարակության տվյալներով՝ անչափահաս հաքերները 2018 թվականից կոտրել են տարբեր կայքեր։ Երեք տարի առաջ նրանք հարձակվել էին Kundalik.com կրթական հարթակի վրա, իրենց  գնահատականները բարելավելու համար: