Լրահոս
Սպորտ
21:15
31.12.22
431

130 մլն եվրո․ Չելսին մոտ է նոր տրանսֆեր իրականացնելուն

Img default alt hy

Armsort.am-ի փոխանցմամբ՝ Էնցո Ֆերնանդեսը մոտ է «Բենֆիկայից» «Չելսի» տեղափոխվելուն։

Ակումբները գործարքի վերջին փուլում են, հայտնում է պորտուգալացի լրագրող Պեդրո Ալմեյդան։ Տրանսֆերի ընդհանուր գումարը, ներառյալ բոնուսները, կարող է կազմել ավելի քան 130 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը լոնդոնյան ակումբի հետ։

Հաղորդվում էր, որ «Չելսին» պորտուգալական ակումբին սահմանված 120 մլն եվրո հրաժարագնից ավելի գումար է առաջարկում, որպեսզի բանակցի վճարումների ժամանակացույցի համար։

Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 14 խաղում Ֆերնանդեսը դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։