Լրահոս
Աշխարհ
12:10
30.05.22
175

103-ամյա շվեդուհին պարաշյուտով ցատկի համաշխարհային ռեկորդ է սահմանել

Img default alt hy

Շվեդիայի 103-ամյա բնակչուհի Ռուտ Լարսոնը պարաշյուտով ցատկի համաշխարհային ռեկորդ է սահմանել: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BFM TV հեռուստաալիքը:

«Հիանալի էր դա անելը, ես վաղուց էի մտածում այդ մասին: Ամեն ինչ ընթացավ ըստ պլանի»,-ասել է նա լրագրողներին:

Կինը ցատկն իրականացրել է Մուտալա քաղաքում՝ Ստոկհոլմից 240 կմ հարավ-արևմուտք: Նա ամենատարեցների շրջանում համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ցատկելով հրահանգչի հետ: