Լրահոս
Աշխարհ
11:22
18.11.22
118

100-ամյա բրիտանուհին բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի բնակիչը նշել է 100-ամյակը և բացահայտել երկարակեցության գաղտնիքը:  «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Wakefield Express-ը։

Բարբարա Բեյթսը ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 13-ին։ Բեյթսը ամուսնացել է 1942 թվականին և ունեցել մեկ դուստր։

«Մեկ երեխան բավական էր։ Իհարկե, Մարգարեթը կուզեր եղբայր կամ քույր ունենալ, բայց մայրս 11 երեխաներից մեկն էր։ Բավականից շատ հարազատներ կային»,- կատակել է թոշակառուն։

Իր կարիերայի վերջին 25 տարիներին կինն աշխատել է Արևմտյան Յորքշիր նահանգի Ուեքսֆիլդ քաղաքի խորհրդում։ Նա թոշակի է անցել 1981թ-ին:    Երկարակեցության պատճառը իր խոսքերով  սիրելի ալկոհոլային խմիչքն է։

«Ինձ միշտ թարմացրել է վիսկին: Ինձ դուր էր գալիս, օրինակ, ջրին մի քիչ վիսկի ավելացնելը»,- ասել է Բեյթսը:

Նրա հարյուրամյակը  շնորհավորելու էին եկել 20 հարազատներ, այդ թվում՝ երեք թոռներն ու չորս ծոռները։ Տարեդարձից առաջ Բեյթսը բացիկ է ստացել Չարլզ III թագավորից։