Լրահոս
Հասարակական
13:38
10.02.26
1 672

1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում. մահացածը վարորդներից մեկի մայրն է

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 վիրավորներից մեկը տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդներից մեկի մայրն է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ ճանապարհն ամբողջությամբ եղել է մերկասառույց, և վթարից որոշ ժամանակ անց են սկսել աղ ու ավազի խառնուրդով մշակել այն։ Երկու ավտոեքենաներն էլ եղել են ձմեռային անվադողերով։