Լրահոս
Քաղաքական
22:00
17.10.22
101

1 ամիս 4 օր է՝ հայ զինվորների մարմինները մնում են «մահվան ձորակում». ՀՀ ՊՆ-ի «ամենացավոտ տեղը» և պատվի հարցը

Հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան արյունոտ բախումներից ավելի քան մեկ ամիս անց Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող միջդիրքային տարածքում դեռ կան երկու տասնյակ հայ զինծառայողների մարմիններ, որոնք այնտեղից դուրս բերել թույլ չի տալիս ադրբեջանական կողմը: 

Ընդդիմադիր պատգամավորը հիշում է՝ 2014-ին էլ էր թշնամին արգելում հայրենիք վերադարձնել Արցախում խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի մարմինները: Բայց հատուկջոկատայինների խումբը մեկ օպերացիայով կարողացավ մարմինները հետ բերել: