-
Քաղաքական
Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային․ Մանե Թանդիլյան
23:2504.07.26 -
Միջազգային
Հուղարկավորությամբ պայմանավորված բանակցային դադար. ո՞ւր են հասել Իրանն ու ԱՄՆ-ը
23:1004.07.26 -
Հասարակական
Ո՞վ է դանակահարել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու նրա ծնողներին․ մանրամասներ՝ միջադեպից
23:0204.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը փորձում է օգտագործել Եվրոպայի ծանր դրությունը և խաղից դուրս թողնել Հայաստանին
22:4004.07.26 -
Տարածաշրջան
Սգո հրապարակում պայքարի մասին են իրանցիների մտքերը. Խամենեիի հուղարկավորությունը
22:0004.07.26 -
Քաղաքական
Հայաստանի համար գազ Ադրբեջանը չունի, Թուրքիան՝ նույնպես. հնարավո՞ր է փոխարինել ռուսական վառելիքը
21:4004.07.26 -
Միջազգային
Թուրքիան ցեղասպանությա՞մբ է սպառնում Իսրայելին. Ֆիդանի աղմկոտ հայտարարությունը
21:1004.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ընդդիմության առաջին արձագանքները՝ ՍԴ-ի որոշմանը. ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու
20:3004.07.26 -
Միջազգային
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը և նախագահի փեսան կարող են այցելել Ռուսաստան մինչև օգոստոսի վերջ․ ԶԼՄ
20:1504.07.26 -
Քաղաքական
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. Վահագն Հովակիմյան
19:4004.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանին՝ փող. Հայաստանից՝ մաքսային արտոնություն. ի՞նչ խոստացավ Լայենը՝ Երևանին ու Բաքվին
19:3004.07.26 -
Միջազգային
Թուրքիան հետևում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը տապալելու Իսրայելի փորձերին․ Էրդողան
19:0004.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի «հերոս քաղաքը» գրավել են ռուսները. լայնածավալ հարձակումներ՝ ռազմաճակատում
18:4604.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի որոշում ՍԴ-ն չկայացրեց. ընտրությունների արդյունքը չի փոխվի
18:3004.07.26 -
Քաղաքական
Արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, բայց չկա սահմանադրականություն. Արամ Վարդևանյան
18:1904.07.26 -
Իրավական
Ժամանակը կգա, կպարզվի, թե ինչ հանգամանքներ են ազդել այս որոշման վրա. Արամ Օրբելյան
18:1404.07.26 -
Միջազգային
Տինո Խրուպալլային վերընտրել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ
16:3704.07.26 -
Կրթություն և գիտություն
Հոսանքազրկման հետևանքով քննությունների բողոքարկման գործընթացը ընդհատվել է․ ԳԹԿ-ն երկարաձգել է վերջնաժամկետը
16:0404.07.26 -
Միջազգային
Սահմանադրական փոփոխություն՝ Հունգարիայում. վարչապետը նախաձեռնել է նախագահ Շույոկի պաշտոնանկությունը
15:5004.07.26 -
Տարածաշրջան
Արյան վրեժ են պահանջում Իրանում. թշնամիներին ուժ են ցույց տալիս Թեհրանում
15:3804.07.26 -
Միջազգային
ՌԴ-Իրան համագործակցությունը զարգանում է անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտներում. Մեդվեդև
13:5004.07.26 -
Միջազգային
Սլովակիայում մեկնարկել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով հանրաքվեն
13:1904.07.26 -
Միջազգային
Լուկաշենկոն պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար
12:4204.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Բեկումնային որոշում կլինի՞. ՍԴ-ն պատրաստվում է հանգուցալուծել ընտրական վեճը
12:3004.07.26 -
Իրավական
Արմեն Գևորգյանը հաղթել է Խաչատուր Սուքիասյանին. Սուքիասյանը պետք է հերքում հրապարակի
12:1704.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր
11:4504.07.26 -
Մամուլի տեսություն
Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»
09:3404.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի նախարար Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»
09:3004.07.26 -
Մամուլի տեսություն
Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»
09:2004.07.26 -
Միջազգային
Զախարովան Եվրոպայի խորհրդի գործունեությունը որակել է որպես «մտավոր-սեռական դիսֆունկցիաների» դրսևորում
23:4003.07.26 -
Քաղաքական
Հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացները կդառնան ԵՄ պաշտոնյաները․ Հակոբ Բադալյան
23:1803.07.26 -
Քաղաքական
Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները. Քրիստինե Վարդանյան
21:4503.07.26 -
Միջազգային
Եվրոպայում ռուսատյացությունը դառնում է հոգեկան հիվանդություն. ֆինն քաղաքական գործիչ
21:1503.07.26 -
Քաղաքական
Վաղը քո դուռն են թակելու. խուզարկությունից հետո ի՞նչ են տարել քաղաքագետ Բոզոյանի տնից
21:0003.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Առեղծվածային դեպք՝ Սևանի գերեզմանատանը. երիտասարդի դի են գտել՝ մեքենայում
20:3003.07.26 -
Իրավական
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամներ
20:2003.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի
20:0803.07.26 -
Միջազգային
Անկարայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կհայտարարի որպես «երկարաժամկետ սպառնալիք»․ Reuters
19:5803.07.26 -
Իրավական
Գյումրիում ռեպրեսիաների նոր ալիք է. Զարուհի Փոստանջյանը դիմել է միջազգային կառույցներին
19:4503.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ի «շուստրիությունն» անցավ. սկանդալային նախագիծն ընդունվեց, Ալեն Սիմոնյանը հեռացավ
19:3003.07.26 -
Տարածաշրջան
Պատմական հուղարկավորություն՝ Իրանում. հրաժեշտ են տալիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին
19:0003.07.26 -
Միջազգային
Կիևի վրա ամենամահաբեր հարձակման համար Զելենսկին դաշնակիցներին է մեղադրում. Մոսկվան չի նահանջում
18:0503.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր
17:0003.07.26 -
Հասարակական
Արտառոց դեպք. դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով, տնօրենը հրաժարվում է ազատել նրան
15:5903.07.26 -
Տարածաշրջան
Թեհրանի օդային տարածքը կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ
15:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային օրինագիծն ընդունվեց. ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան ընտրել
15:3003.07.26 -
Տարածաշրջան
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը
15:2503.07.26 -
Իրավական
Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
13:0003.07.26 -
Քաղաքական
Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը․ Բաբայան
12:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահից 4 ամիս անց Իրանը հրաժեշտ է տալիս հոգևոր առաջնորդ Խամենեիին
12:3003.07.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը
11:0303.07.26 -
Հասարակական
Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած
10:4903.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»
10:3503.07.26 -
Հասարակական
Ծանր տեխնիկա վարելու դասընթացներ է կազմակերպում «Լիդիան Արմենիան». վարորդների պահանջարկ կա
10:2103.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն․ Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:4403.07.26 -
Մամուլի տեսություն
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»
09:3903.07.26 -
Միջազգային
Էրդողանը տարածաշրջանային թեմաներով պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Պուտինի հետ. Ֆիդան
23:3802.07.26 -
Քաղաքական
«Դուք սովորական գործիք եք». Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը սպասարկող «ինտելեկտուալներին»
23:2602.07.26 -
Հասարակական
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»
22:4702.07.26 -
Միջազգային
Ռուսաստանի լայնածավալ հարձակումը՝ հրթիռներով ու ԱԹՍ-ներով. դրոնային գրոհ է սկսել նաև Կիևը
22:3902.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Նոր փորձանքի առաջ ենք կանգնում ամեն առավոտ. ադրբեջանցիների «վերադարձի» հարցը Ալիևը ՄԱԿ է տարել
21:4502.07.26 -
Քաղաքական
Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ սա դառը հաբ է, կուլ տվեք․ Վահե Դավթյան
21:1502.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ են հրատապ փոխում ընտրությունների ու հանրաքվեի կարգը. ԱԱԾ-ի թվերը հերքում են ՔՊ-ի պնդումները
21:0002.07.26 -
Միջազգային
ԵՄ երկրները հաշտվել են Հորմուզի նեղուցով անցման համար վճարելու գաղափարի հետ. Bloomberg
20:4502.07.26 -
Քաղաքական
Բրազիլիան պատրաստ է խորացնել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ. Լուլա դա Սիլվայի ուղերձը
20:1502.07.26 -
Հասարակական
Մեկ շաբաթում 7 ողբերգություն՝ Հայաստանի ճանապարհներին. մտահոգիչ են ավտովթարների թվերը
20:0002.07.26 -
Հասարակական
Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
19:4502.07.26 -
Միջազգային
Սկանդալ՝ Մոլդովայում. նախագահ Սանդուից պահանջում են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
19:1902.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ
19:0802.07.26 -
Քաղաքական
Լայենը՝ Երևանում կամ «աչքակապություն». փողի ու մեծ շուկայի խոստումներ և 2 ծաղկեփունջ
19:0002.07.26 -
Հայաստան
ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. Civilnet
18:1902.07.26 -
Քաղաքական
Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի․ Արթուր Խաչիկյան
18:0502.07.26 -
Իրավական
ԱԱԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին․ News.am
17:4702.07.26 -
Քաղաքական
Կոկորդը ցավում է Ալեն Սիմոնյանի, բայց նեղված չէ. ԱԺ գործող նախագահն ուզում է մի քիչ հանգստանալ
17:3302.07.26 -
Հայաստան
Ծնվել են զոհված զինծառայող Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը
17:1502.07.26 -
Քաղաքական
Ամո՛թ, Ուրսուլա. Երևանում բողոքի ակցիայով են դիմավորել Եվրահանձնաժողովի նախագահին
16:5302.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Էրդողանը սնվում է Հայաստանի իշխանության անտարբերությամբ. ցեղասպանության հրեական ճանաչումը
16:2002.07.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի և սպայի ձերբակալության մասին
16:0802.07.26 -
Հասարակական
Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող կցորդիչով բեռնատարում. մեքենան վերածվել է մոխրակույտի
15:5902.07.26 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանը և Սայմոն Մորդյուն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը
15:4902.07.26 -
Քաղաքական
Ստրուկները ատում են ազատներին․ դասալիքները չնահանջողներին ավելի «կրքոտ» են ատում․ Արա Պողոսյան
15:4502.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ադրբեջանցի հրամանատարին ծեծած հայ գնդապետին ձերբակալել են. ՔԿ-ն հաստատում է
15:3002.07.26 -
Միջազգային
Ե՞րբ կմեկնարկի Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը
14:5302.07.26 -
Քաղաքական
«Եթե Ռուսաստանը փակի իր շուկան, ԵՄ-ն կբացի իր դռները». Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոստումը Երևանում
14:4502.07.26 -
Քաղաքական
Էդիկ Մալոյանին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան
14:3602.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
14:1502.07.26 -
Միջազգային
Պուտինն ուշադրություն էր հրավիրել Զելենսկու կասկածելի լեգիտիմության վրա․ Պեսկով
13:5602.07.26 -
Քաղաքական
Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը
13:4502.07.26 -
Քաղաքական
Դուք պարզապես ուզում եք ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից․ Քրիստինե Վարդանյան
13:1802.07.26
Հ1-ի «Լուրեր»-ն առավելագույնն անտեսում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանումը
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է, որ Հ1-ի «Լուրեր»-ն առավելագույնն անտեսում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանումը.
«Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը շարունակում է առավելագույն անտեսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակումները երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ, գործում է Պաշտպանի գործունեության եթեր հեռարձակելն առավելագույնը բացառելու սկզբունքով։
Այս խիստ դատապարտելի գործելաոճին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է դեռ 2021թ. մայիսի 8-ին՝ Ազգային ժողովում տարեկան հաղորդմանը նվիրված եզրափակիչ ելույթով։
Պաշտպանի այդ հայտարարության հիմքում էին ամիսների օբյեկտիվ մշտադիտարկման արդյունքներ։ ԱԺ-ի այդ ելույթից հետո հատկապես են սահմանափակվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանումները»։
Հաշվի առնելով այս անթույլատրելի վիճակը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նոր մշտադիտարկում:
Ըստ Թաթոյանի՝ փաստերը հաստատում են, որ պատկերն ավելի մտահոգիչ է, քան մայիսի 8-ից առաջ էր.
«Խոսքը ՀՀ կառավարության հիմնադրած հեռուստաընկերության կողմից ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավապաշտպան միակ պետական հաստատության գործունեության լուսաբանումն անտեսելու, Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված մարդու իրավունքները խախտող քաղաքականության մասին է»։
ՄԻՊ-ը գրում է, որ 2021թ. հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 2-ի ժամանակահատվածում Youtube-ում հրապարակված «Լուրեր» բոլոր թողարկումների (10:00, 13:00, 15:00, 17:00, 19:00, 21:00, Օրը՝ 60 վայրկյանում) մշտադիտարկումը հաստատում է, որ լրջորեն խախտված է մարդկանց օբյեկտիվ ու բազմակողմանի ինֆորմացիայի տրամադրումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանման, այդ առումով մարդու իրավունքների խնդիրները հանրությանը ներկայացնելու և այլակարծությունը խթանելու տեսանկյունից․
«Այս եզրահանգման հիմքում են շուրջ 5 ամիս տևած մշտադիտարկման արդյունքները, որոնցից մի քանիս օրինակ ներկայացնում ենք ստորև․
1) Նշված ժամանակահատվածում հոգեբուժարաններում, քրեակատարողական հիմնարկներում, զինծառայողների բժշկական օգնության ու բնակարանային ապահովման, կանանց ու երեխաների իրավունքների, առողջապահական ու սոցիալական և այլ ոլորտներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ խնդիրներ, ներկայացրել է լուծումների առաջարկներ, իրականացրել է կարծրատիպեր կոտրելուն ուղղված հանրային իրազեկման աշխատանքներ, որոնցից որևէ մեկը հանրությանը հասանելի չի դարձվել: Չեն պատրաստվել խնդիրները բազմակողմանի ներկայացնող տեսանյութեր։
2) 5 ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կամ աշխատակազմի ներկայացուցչի հետ որևէ անգամ որևէ թեմայով հարցազրույցի հրավեր «Լուրեր»-ից չի նախաձեռնվել։
Մարդու իրավունքներին վերաբերող հարցերում որևէ անգամ չի պարզվել, թե ինչ դիրքորոշում կամ գործունեության արդյունքներ ունի Մարդու իրավունքների պաշտպանը:
Սա կարևոր է հատկապես այն առումով, որ օրինակ, ՔԿՀ-ներում կամ հոգեբուժարաններում ուսումնասիրության բազմաթիվ հարցեր գտնվում են հենց Պաշտպանի ու նրա շախատակազմի բացառիկ իրազեկման տիրույթում:
Միայն եզակի դեպքերում է, որ լուսաբանումն արվել է պաշտոնական հաղորդագրության ընդամենը ձևական վերարտադրմամբ։
3) Փոխարենը՝ միակողմանիորեն եթեր են հեռարձակվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններն անհիմն հերքող պետական մյուս մարմինների հաղորդագրությունները, բայց ինքնին բուն խնդիրների վերաբերյալ Պաշտպանի հաղորդագրություններին Հ1-ը որևէ անդրադարձ չի կատարել։
Օրինակ՝ եթեր են հեռարձակվել Պաշտպանության նախարարության հերքումները, անգամ Տեղ համայնքապետարանի հերքումը, բայց Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն այդպես էլ չի հրապարակվել ու նույնիսկ այն ճշտելու համար հարցում չի արվել։
4) Փաստերը վկայում են, որ հատկապես չեն լուսաբանվում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությունները, որոնք ցույց են տալիս ադրբեջանական անօրինականությունները, Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները, հանրությանը չի ներկայացվում, թե ինչ լուծումներ է առաջարկում Մարդու իրավունքների պաշտպանը, այդ թվում՝ որպես Կառավարության տեսակետին այլընտրանք: Առավելագույն դեպքում տեղի ունենում է ձևական լուսաբանում «վազող տողով»:
Ադրբեջանական խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները հետևողականորեն չլուսաբանելն առավել դատապարտելի է, քանի որ այդ հայտարարություններն ուղղված են ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը, մեր գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների ներկայության անօրինականությունը ցույց տալուն։
Իրավիճակները բազմաթիվ են․ օրինակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Սյունիքի մարզում փաստահավաք աշխատանքների, արձանագրված խնդիրների վերաբերյալ որևէ անդրադարձ չկա որևէ թողարկման ընթացքում։
Տեղի է ունեցել հակառակը՝ այդ օրերին եթեր են հեռարձակվել միակողմանի, սահմանային իրական վիճակը թաքցնող ու փաստերը խեղաթյուրող բազմաթիվ ռեպորտաժներ, որոնք հակադրվում են ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը:
Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է զգուշացրել, որ Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված, պարտավոր է հաշվի առնել, որ իր պատրաստած նյութերն արտահայտում են պետական մոտեցում. սա նաև նշանակում է, որ այդ նյութերը կարող են դառնալ ապացույց ՀՀ քաղաքացիների իրավունքների դեմ՝ հատկապես միջազգային ատյաններում: Եվ հակառակը՝ օբյեկտիվ լուսաբանումները կարող են դառնալ միջազգային ատյաններում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ապացույցներ:
5) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը լուսաբանելու առումով նույն պատկերն է նաև 1lurer.am կայքում։
Հանրային հեռուստաընկերության նկարագրված քաղաքականությունը կոպտորեն ոտնահարում է տեղեկություններ ստանալու, երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին ծանոթ լինելու յուրաքանչյուրի իրավունքը: Մարդկանց օբյեկտիվ տեղեկություններ տրամադրելով է ձևավորվում քաղաքացիների վերահսկողությունը պետության նկատմամբ, որը ժողովրդավարության անկյունաքար է:
Հ1-ի «Լուրեր»-ի պահվածքից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում կա՛մ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն գոյություն չունի ընդհանրապես կա՛մ այն մատնված է տոտալ անգործության:
Սա էլ տանում է նրան, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը չի լինում հասանելի հանրության լայն շերտերի համար՝ հատկապես մարզերում, ինչն էլ ուղղակիորեն կապված է հանրային վստահության և ճանաչելիության խաթարման հետ:
Սա իր հերթին ուղղակիորեն բացասական է ազդում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր սահմանադրական առաքելությունն արդյունավետ կատարելու վրա՝ հաշվի առնելով, որ այդ առաքելությունը գլխավորապես իրացվում է հանրային հեղինակության ուժով, ու հետևաբար, որպես արտաքին գործոն, դա վտանգում է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից քացաքացիներին աջակցություն ցուցաբերելը: Լուսաբանման անտեսումը (արդեն տևական ժամանակ) հնարավորություն չի տալիս արդյունավետ աշխատանքներ տանել նաև համակարգային խնդիրների լուծման հարցերում (օրինակ՝ հանրային իրազեկումներով ատելության խոսքի դեմ պայքարը և այլն): Այսինքն՝ ակնհայտ է, որ խոսքը Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելության խոչընդոտների մասին է: Ընդ որում, նկարագրվածն ուղղակիորեն կապված է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջազգային ակրեդիտացաիայի հետ:
Այսինքն՝ Հ1-ի այս քաղաքականությամբ ոտնահարվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված յուրաքանչյուրի իրավունքը, որ ենթակա չէ սահմանափակման որևէ պարագայում:
Նշվածը հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ «Լուրեր» թողարկումն է ողջ երկրի տարածքով գլխավոր լուրեր մատուցողը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում ու Արցախում: Ասինքն՝ խոսքը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների մասին է:
Այլ կերպ՝ նկարագրված քաղաքականությամբ Հանրային հեռուստաընկերությունը, լինելով Կառավարության կողմից հիմնադրված, ոտնահարում է նաև պետության պոզիտիվ պարտավորությունները, լուրջ վնասներ է հասցնում երկրում խոսքի ազատությանն ու ժողովրդավարության հիմքերին, ստեղծում է վտանգավոր նախադեպեր:
Հատուկ ենք նշում, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չունի հավակնություն ամեն օր, տարբեր թողարկումներով հայտնվել հեռուստաեթերում. խոսքն ինստիտուցիոնալ մոտեցման մասին է, այն մասին, որ անտեսված են մարդու իրավունքներին վերաբերող կարևորագույն խնդիրներ, ինչը դատապարտելի գործելաոճով տևական ժամանակ անում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը։ Հատուկ նշում ենք նաև, որ սույն հայտարարությունը վերաբերում է միայն Հ1-ի «Լուրեր» թողարկմանը, քանի որ այլ՝ ոչ լրատվական ֆորմատներում Պաշտպանի աշխատակազմը որոշակի համագործակցություն ունի:
Այսպիսով, հաշվի առնելով ողջ վերը շարադրվածը՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեփական նախաձեռնությամբ սկսում է քննարկման վարույթ:
Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին ուղղված պաշտոնական հարցադրումներով պարզաբանումներ կպահանջվեն նշված հարցերի վերաբերյալ: Հարցերը կհիմնավորվեն ՀՀ Սահմանադրության, «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի, Հանրային հեռարձակողի խորհրդի կանոնադրության և մի շարք այլ իրավական ակտերի տեսանկյունից: Զուգահեռ, պաշտոնական հաղորդակցություն կնախաձեռնվի նաև միջազգային համապատասխան կառույցների հետ:
Մինչ այդ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է ապահովել Պաշտպանի գործունեության պատշաճ և օբյեկտիվ լուսաբանում:
Հատուկ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն արդեն իսկ անձամբ խոսել է միջազգային միջկառավարական ու հասարակական մի շարք կառույցների ղեկավարների հետ, ներկայացրել է մտահոգիչ իրավիճակը և պայմանավորվածության համաձայն՝ մշտադիտարկման արդյունքները կթարգմանվեն ու սույն հայտարարության հետ միասին կուղարկվեն նրանց:
Այս հարցերը լինելու են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական հետևողական ուշադրության ներքո»։
-
22:20
03.07.26
Հուլիսի 8-ին Երևանի Կապույտ մզկիթում հարգանքի տուրք կմատուցվի Իրանի նախկին հոգևոր առաջնորդի հիշատակին
Կարդալ ավելին
-
16:16
03.07.26
«Հայաստան. բաց դուռ». ցուցահանդես՝ նվիրված Մեծ հայրենադարձության 80-ամյակին
Կարդալ ավելին
-
18:19
02.07.26
ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. Civilnet
Կարդալ ավելին
-
17:15
02.07.26
Ծնվել են զոհված զինծառայող Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը
Կարդալ ավելին