Լրահոս
Միջազգային
16:18
06.01.22
61

Աղմկեցիք, բղավեցիք` հերիք է․ Լուկաշենկո

«Sputnik Բելառուս»-ի փոխանցմամբ՝ այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է՝ Ղազախստանի իշխանությունները պետք է համաձայնության գան ցուցարարների հետ․

«Ես ուզում եմ բելառուսներից դիմել այդ ցուցարարներին (ոմանք նրանց ավազակներ են կոչում, այնտեղ տարբեր մարդիկ են): Ես պարզապես կասեի նրանց՝ աղմկեցիք, բղավեցիք` հերիք է։ Պետք է համաձայնության գալ, քանի դեռ ուշ չէ»,- ասել է բելառուսական պետության ղեկավարը։