Լրահոս
Հայաստան
22:06
29.12.21
65

«Ի՞նչ է, մայր Հայաստանը հարձակվելու է Արցախի վրա՞». Երևան-Ստեփանակերտ վտանգավոր առճակատում

 

«Փաշինյանն ուզում է սպանել արցախյան հարցը»: Երեքշաբթի կառավարության առաջ բողոքի ակցիայի եկած արցախցիներից մեկն է ասել լրատվամիջոցներին՝ վրդովված Նիկոլ Փաշինյանի այս սկանդալային հայտարարությունից, թե «Արցախը չէր կարող ամբողջությամբ լինել հայկական»: Շուշիից, Հադրութից տեղահանված մարդիկ մի քիչ հանգստացել են միայն, երբ իրենց շահերի պաշտպանության կողքին են տեսել Արցախի նախագահին: Արայիկ Հարությունյանը հայտարարել է՝ «միայն Արցախի իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից»: