Լրահոս
Հայաստան
23:31
01.01.22
137

Ինչի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է դիրքեր և խրախուսական նվերներ հանձնել զինծառայողներին։ 

«News.am»-ը գրում է, որ այսօր համացանցում օգտատերերը, ուսումնասիրելով հաղորդագրությանը կից տեսանյութը, ուշադրություն էին դարձրել այն հանգամանքին, որ դիրքապահների ինքնաձիգների վրա բացակայում են փամփուշտների պահեստատուփերը:


Նախկինում ՀՀ առաջին դեմքերի՝ մարտական դիրքեր այցերի տեսանյութերի պարզ դիտարկումը ցույց է տալիս, որ սահմանապահ ծառայություն իրականացնող զինվորները մշտապես կրել են փամփշտատուփերով համալրված զենքեր: