Լրահոս
Հայաստան
13:30
06.01.22
97

Մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ անհանգստությամբ և մտահոգությամբ են հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին․

«Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Խստորեն դատապարտում ենք բռնությունը և համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։ 

Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»,- նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։