Լրահոս
Հայաստան
10:54
02.01.22
65

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկանում ենք, որ հունվարի 1-ին ժամը 20։00-ի դրությամբ Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վանաձորի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սպիտակի, Ստեփանավանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: