Լրահոս
Հայաստան
23:48
05.01.22
147

Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտեցին Էջմիածնում կատարված դանակահարությունը

Հունվարի 3-ին կեսգիշերն անց բուժհաստատությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածից` ծակած-կտրած վերքով 29-ամյա երիտասարդի էին տեղափոխել բժշկական կենտրոն:

Հաղորդումը ստանալուն պես բաժնի քրեական հետախույզները բազմաբնույթ միջոցառումներ են ձեռնարկել։ Նրանց արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում շուտով տեղեկություններ են ստացվել, որ Արագածի զանգվածի բակերից մեկում ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է Էջմիածնի Զվարթնոց թաղամասի 42-ամյա մի բնակիչ:

Նույն օրը հարազատների հետ բացատրական աշխատանքի արդյունքում նա գնացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, ներկայացել դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել: Կասկածվողը տվել է խոստովանական ցուցմունք։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հանգամանքները հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվում են։