Լրահոս
Տարածաշրջան
19:32
05.01.22
92

Թուրքմենական գազն Ադրբեջան կմատակարարվի Իրանի տարածքով

Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի միջև կնքված եռակողմ համաձայնագրի շրջանակում սկսվել է թուրքմենական գազի մատակարարումն Ադրբեջան Իրանի տարածքով: 

«Համաձայնագրի շրջանակում սկսվել է իրանա-ադրբեջանական սահմանով գազի մատակարարումը, որն իրականացվելու է երկու ուղղությամբ․ դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, որտեղ մատակարարումն արդեն սկսվել է և Աստարա, որն Իրանի սահմանի մոտ է»,- ասել է SOCAR-ի ներկայացուցիչը։

Գազի ընդհանուր ծավալը երկու ուղղությամբ օրական 4 միլիարդ խորանարդ մետրից ավելի կլինի։