Լրահոս
Միջազգային
14:54
07.01.22
60

Թրամփն արձագանքել է Բայդենի մեղադրանքներին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել, որտեղ պատասխանել է նախագահ Ջո Բայդենի կոշտ քննադատությանը` հայտարարելով, որ դեմոկրատ Բայդենը փորձում է ուշադրությունը շեղել իր ծառայողական ցուցակից։

«Բայդենն այսօր օգտագործեց իմ անունը՝ փորձելով էլ ավելի պառակտել Ամերիկան։ Այս ամբողջ քաղաքական թատրոնը պարզապես շեղում է այն փաստից, որ Բայդենը լիովին և ամբողջությամբ ձախողել է»,- ասվում է ԱՄՆ նախկին նախագահի հայտարարության մեջ։

«Մեր երկիրն այլևս չունի սահմաններ, ամբողջությամբ կորցրել է վերահսկողությունը կորոնավիրուսի նկատմամբ, այլևս էներգետիկապես անկախ չէ, գնաճն ահագնանում է, մեր զինված ուժերը քաոսի մեջ են, իսկ Աֆղանստանում մեր դուրս գալը կամ կապիտուլյացիան պարզապես ամենաամոթալի օրն էր Միացյալ Նահանգների երկար ու նշանավոր պատմության մեջ»,- ընդգծել է Թրամփը: 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեղադրել էր Դոնալդ Թրամփին և նրա կողմնակիցներին «դաշույնը ժողովրդավարության կոկորդը» խրելու մեջ՝ կապված նախընտրական կեղծիքի հետ, որը սադրեց անցած տարի ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակումը։