Լրահոս
Հայաստան
10:30
07.01.22
58

Այսօր Վիկ Դարչինյանի ծննդյան օրն է

Այսօր՝ հունվարի 7-ին, Վախթանգ (առավել հայտնի՝ Վիկ) Դարչինյանի 46-ամյակն է լրանում։ Դարչինյանը ծնվել է 1976թ․ Վանաձորում։

Նրա հայրը՝ Ռուբեն Դարչինյանը, եղել է Հայաստանի օլիմպիական ըմբշամարտի մարզիչ։ Վիկը երազում էր դառնալ բռնցքամարտիկ հինգ տարեկանից։

Դարչինյանը Հայաստանի քառակի չեմպիոն է (1997—2000), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (1998), աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր (1998) և Բարի կամքի խաղերի բրոնզե մեդալակիր (1998)։

Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանը եղել է գերթեթև քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն (2004—2007), 2-րդ գերթեթև քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն (2008—2009)։

2008-2010 թվականներին Վիկը եղել է նաև 2-րդ գերթեթև քաշային կարգում WBA և WBC վարկածներով աշխարհի չեմպիոն։