Լրահոս
Հայաստան
23:01
30.12.21
70

Ամբողջ վարչական,ոստիկանական ապարատն աշխատում էր մեր դեմ․ փաստաբանը՝ Վարդենիսից

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նոր է վերադարջել Վարդենիսից․

«Նոր վերադարձանք Վարդենիսից:
Փորձեմ նկարագրել տեղի ունեցածը:
Հանրապետական և տեղական ամբողջ վարչական, այդ թվում` ոստիկանական ապարատն աշխատում էր մեր դեմ:
Ավագանու անդամներին հենց նիստից բերման ենթարկելուց բռնած մինչև աշխատակազմի ղեկավարի առևանգում:
Քայլ առ քայլ կոտրել ենք իրենց նախօրոք գծագրած սխեման և ստիպել հանել «ժողովրդավարի» իրենց դիմակները: Բոլորն այսօր ականատեսը եղան աննախադեպ ապօրինությունների շարքին, որոնք պսակվեցին դրանց հեղինակների ֆիասկոյով:
Հատուկ շնորհակալություն բոլոր այն լրագրողներին և օպերատորներին, որոնք այսօր տեղում էին ու բարձր մակարդակով կատարեցին իրենց առաքելությունը: Առանց նրանց հաստատ հնարավոր չէր լինի այս ամենը»,- գրել է փաստաբանը։