Լրահոս
Հայաստան
00:09
04.01.22
56

Ստուգվել է զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը

Img default alt hy

Ամանորի տոնական օրերին ծառայության կազմակերպումը, մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի զգոնությունն ու պատրաստվածությունն ստուգելու նպատակով N զորամիավորման հրամանատարությունն այցելել է մարտական հենակետեր։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Ստուգվել են նաև զինծառայողների կենցաղային պայմանները, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։ Վերադաս հրամանատարությունը շնորհավորել է զինծառայողներին Ամանորի կապակցությամբ, մաղթել խաղաղ ծառայություն։