Լրահոս
Հայաստան
20:20
05.01.22
612

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման օրը հայտնի է

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան Երևանի հետ ուղիղ բանակցելու համար բանագնաց է նշանակել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Հայկական կողմն էլ հատուկ ներկայացուցիչ նշանակեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին:

2020թ․ ավարտին Թուրքիայի ԱԳ նախարարը ընդգծել էր՝ բանագնացները պետք է մշտական կապի մեջ լինեն, և հանդիպումները կարող են կայանալ ինչպես Երևանում, այնպես էլ Անկարայում: