Լրահոս
Միջազգային
10:34
07.01.22
57

Սպանվել է Ղազախստանի ազգային անվտանգության խորհրդի սահմանապահ ծառայության ակադեմիայի պետը

«Sputnik Ղազախստան»-ը, վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին, հայտնում է, որ Ղազախստանի ազգային անվտանգության խորհրդի սահմանապահ ծառայության ակադեմիայի պետը սպանվել է ակադեմիայի շենքի վրա գրոհի ժամանակ։

Բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են գրավել շենքը, ուսումնական հաստատության կուրսանտները նրանց հետ մարտ են վարել։ Մարտերը ղեկավարել է հենց ակադեմիայի պետը։

Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` այս պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։