Լրահոս
16:01
23.12.21
71

Ատեստավորված ուսուցիչների բարձրացված աշխատավարձը կառավարությունը դեռ չի վճարել

Հաջորդ տարի ուսուցիչների ատեստավորման գործընթացը կանցկացվի նաև մարզերում: Ուսուցիչների վերապատրաստումը կամավոր է, բայց կառավարությունն այստեղ էլ է գտել այն պարտադիր դարձնելու ձևը: Միայն ատեստավորված ուսուցիչների աշխատավարձն է բարձրացնում գործադիրը, թեպետ դա էլ դեռ չի վճարել: Ըստ մեր աղբյուրների՝ նախարարությունը սկսել է փաստաթղթեր պահանջել ավելացված գումարը վճարելու համար: Դա ավելի շատ նման է հավելավճարի, ոչ թե բարձրացված աշխատավարձի: