Լրահոս
Հայաստան
12:49
04.01.22
296

Հրավառությունից տուժած երկու երեխայի մատներն անդամահատված են եղել

Ամանորի գիշերը տարբեր աստիճանի վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել հրավառությունից տուժած չորս երեխա:

Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը:

Հիվանդանոց տեղափոխված երեխաներից երկուսի մոտ եղել են անդամահատված մատներ, ճայթուկը պայթել է հենց ձեռքերի մեջ, մյուս երկուսի մոտ համեմատաբար թեթև վնասվածքներ են եղել:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժների կողմից երեխաները վիրահատվել են և դուրս գրվել հիվանդանոցից: