Լրահոս
Հայաստան
12:41
31.12.21
54

Գերությունից վերադարձած կապիտանը խախտել է մարտական կանոնադրությունը. ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնել է, թե ինչու է երեկ կալանավորվել գերությունից վերադարձած կապիտան Արման Խաչատրյանը։ Պարզվել է, որ կապիտան Արման Խաչատրյանը, զբաղեցնելով վաշտի հրամանատարի պաշտոն, որպես երկու դիրքերի՝ հենակետի պատասխանատու, ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում, խախտել է մարտական կանոնադրության դրույթները։