Լրահոս
Միջազգային
14:00
06.01.22
86

Չեղարկվել է Երևան-Ակտաու չվերթը

Երևան-Ակտաու չվերթը, որը նախատեսված էր այսօր՝ հունվարի 6-ի երեկոյան, չեղարկվել է։ Տեղեկությունը հրապարակվել է «Զվարթնոց» օդանավակայանի կայքում։

Չեղարկման պատճառը, ամենայն հավանականությամբ, Ղազախստանում տիրող իրավիճակն է։

SCAT ավիաընկերության Երևան-Ակտաու չվերթը նշանակված էր Երևանի ժամանակով 18։10–ին։ Ավելի վաղ չէր կայացել նաև Ակտաու-Երևան գիշերային չվերթը։