Լրահոս
Միջազգային
09:11
07.01.22
40

Ղազախստանի նախագահն այսօր կդիմի ժողովրդին

Ղազախական ԶԼՄ-ները հաղորդում են, որ երկրի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևն այսօր` հունվարի 7–ին, հանդես կգա երկրի իրավիճակի վերաբերյալ ուղերձով։ Տեղեկությունը հայտնել են․

«Այսօր ընթրիքի ժամին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդես կգա Ղազախստանի ժողովրդին ուղղված ուղերձով։ Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Բերիկ Ուալին»,- ասել է հաղորդավարուհին «Հաբար 24» հեռուստաալիքի եթերում:

Նշվում է, որ ուղերձը կհեռարձակվի Հանրապետական հեռուստաալիքներով։