Լրահոս
Միջազգային
17:19
06.01.22
60

Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Ղազախստանի օգնության կոչը ՀԱՊԿ-ին

«ՌԻԱ Նովոստի»-ն փոխանցում է, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Ղազախստանի իշխանությունների որոշումը՝ օգնության խնդրանքով դիմել ՀԱՊԿ-ին։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։

«Այս փուլում կարող եմ ասել, որ մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Տոկաևի որոշումը՝ աջակցություն խնդրել ՀԱՊԿ-ից՝ սահմանափակ ժամկետով Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկել` իրավիճակի կայունացմանն օգնելու համար»,- ​​ասել է նա։