Լրահոս
Միջազգային
11:47
06.01.22
454

ՀԱՊԿ-ը խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան։ Տեղեկությունը «Sputnik Արմենիային» է հայտնել ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

ՀԱՊԿ քարտուղարությունը օգնության դիմում է ստացել Ղազախստանից։ Այս իրավիճակը դիտարկվում է որպես արտերկրից պատրաստված ավազակային կազմավորումների ներխուժում։

«Ղազախական կողմը խորհրդակցություններ է անցկացրել ՀԱՊԿ խորհրդի անդամների հետ և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին կոչ է արել Ղազախստանի Հանրապետությանը ռազմական օգնություն ցուցաբերել», - նշել է Զայնետդինովը։

Նա հայտնեց, որ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է իրավիճակը կայունացնելու և կարգավորելու նպատակով սահմանափակ ժամկետով ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստանի Հանրապետություն։

Հայտնի է, որ Ռուսաստանից մեկնած զորախմբում ներառված են օդադեսանտային զորքերի ստորաբաժանումներ։