Լրահոս
Միջազգային
16:03
06.01.22
67

ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնը պատրաստ է օգնել Ղազախստանում սպառնալիքները չեզոքացնելու համար

ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնը մտահոգված է Ղազախստանում տիրող իրավիճակով։

«Հակաահաբեկչական կենտրոնը պատրաստ է համակողմանի աջակցություն և օգնություն ցուցաբերել Ղազախստանի իրավասու մարմիններին ահաբեկչական և ծայրահեղական բնույթի սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ»,- ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ: