Լրահոս
Հասարակական
13:29
29.12.21
76

53 տարեկան կինը առաջին անգամ մայրացել է

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հայտնում են, որ 53-ամյա կինը դիմել էր «Շենգավիթ» ԲԿ, Վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ֊ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանին։ Որոշ դժվարություններ հաղթահարելուց հետո, արտամարմնային բեղմնավորման (эко) փորձից հետո գրանցվել էր երկար սպասված հղիությունը։

Հղիության ողջ ընթացքում կինը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձական ծառայության ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի անմիջական հսկողության տակ։

Հաշվի առնելով կնոջ տարիքը և ԱԲՄ հանգամանքը Աշոտ Սիրունյանի կողմից իրականացվել է կեսարյան հատում։

Ծնվել է աղջիկ, ում անվանակոչել են Անահիտ։Երջանիկ մայրիկն ու նորածին Անահիտն արդեն տանն են: 53-ամյա կինը  շնորհակալություն է հայտնում «Շենգավիթ» ԲԿ-ի բուժանձնակազմին: