Լրահոս
Տարածաշրջան
18:50
30.12.21
47

Թեհրանն ամրացնում է դիրքերը Սյունիքում. Իրանի հյուպատոսարան՝ Կապանում, հայկական՝ Թավրիզո՞ւմ

Ադրբեջանցիների Սյունիք մտնելուց հետո Իրանը մեկ անգամ չէ հայտարարել, որ իր համար կարմիր գիծ է Հայաստանի հարավային սահմանը և թույլ չի տա սահմանների որևէ փոփոխություն: Կապանում դիվանագիտական ներկայացուցչություն բացելով՝ Իրանն առաջին քայլն է անում ի պատասխան Սյունիքում ամեն օր ավելի ամրացող Ադրբեջանի: