Լրահոս
Միջազգային
12:08
06.01.22
66

Տաջիկստանը մտադիր է օգնություն ցուցաբերել Ղազախստանին

Տաջիկստանը մտադիր է Ղազախստանին օգնություն տրամադրել ՀԱՊԿ շրջանակներում՝ ծագած սպառնալիքը վերացնելու համար։ Այս մասին ասված է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հունվարի 6-ի հրապարակված հաղորդագրության մեջ։ Տեղեկությունը փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Հետևելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում մեր դաշնակցային պարտավորություններին` մենք մտադիր ենք մասնակցել Ղազախստանին օգնության ցուցաբերման հավաքական խաղաղապահ օպերացիային` առաջացած վտանգը վերացնելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։