Լրահոս
Քաղաքական
16:55
23.12.21
93

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ստել է. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ահազանգում է ԱԽՔ Արմեն Գրիգորյանի ստի մասին: Ըստ Մանուկյանի՝ Գրիգորյանը ստել է հանրայինի եթերում, երբ հայտարարել է, թե 2020թ. դեկտեմբերին Սյունիքի առաջնագծից մեր ԶՈւ ստորաբաժանումները հետ քաշելու գրավոր պայմանավորվածություն չի եղել: Գեղամ Մանուկյանը պնդում է, որ գրավոր պայմանավորվածություն եղել է և ուղիղ եթերում բանավեճի է հրավիրում Արմեն Գրիգորյանին: