Լրահոս
Արցախ
13:45
06.01.22
99

ՌԴ խաղաղապահները ապահովել են ուխտավորներով 5000 ավտոմեքենաների անվտանգ մուտքը Արցախ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 6-ին, ռուս խաղաղապահներն ապահովել են Ռուսաստանից և Հայաստանից ժամանած ուխտավորներով ավելի քան 5000 ավտոմեքենաների անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ։ 

«Ամբողջ քրիստոնեական աշխարհի մեծ տոնի՝ Սուրբ Ծննդի տոնակատարության օրը ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ավելի քան 5000 ավտոմեքենաների անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ դիտակետերով և Լաչինի միջանցքով:

Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերն աշխատում են բնականոն ռեժիմով։ Ռուս խաղաղապահները պահպանում են տարանցիկ ավտոմեքենաների մուտքի հսկողությունը, ստուգում են փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում ստուգում են ավտոմեքենաները: Վերահսկողություն է իրականացվում նաև հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ»,- ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Սերգեեւը։