Լրահոս
Միջազգային
10:29
06.01.22
91

Ռուս խաղաղապահները սկսել են Ղազախստան մեկնելու նախապատրաստությունները

Ռուսաստանը սկսել է Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու նախապատրաստական ​​աշխատանքները։ Օրենբուրգի մարզի ռազմական աերոդրոմի ավիագունդը բերվել է մարտական ​​պատրաստության։ Այս մասին հայտնում է «Baza» տելեգրամյան ալիքը։

«Բացի այդ, ըստ նախնական տվյալների, 11-րդ գվարդիական ինժեներական բրիգադը, որն այժմ գտնվում է Կամենսկ-Շախտինսկի քաղաքում, կարող է տեղափոխվել հարևան հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«REN TV»-ի փոխանցմամբ՝ Ղազախստան մեկնելու հրաման նաև ստացել են  76-րդ օդադեսանտային դիվիզիայի հատուկ նշանակության ու 45-րդ օդադեսանտային հատուկ նշանակության ջոկատները։ Նախատեսվում է նաև լրացուցիչ ռազմական ուժերի տեղափոխում Ղազախստան:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան։

Ավելի վաղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը հայտնել էր, որ Ղազախստանը երկրում ստեղծված իրավիճակը դիտարկում է որպես արտասահմանից ներխուժում։