Լրահոս
Տարածաշրջան
16:01
29.12.21
65

Ռուսաստանը կմիջնորդի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը

ԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսության հարցում։

Նա մասնավորապես նշել է.
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անկասկած կնպաստեր տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի առողջացմանը։ Այս տեսանկյունից ողջունում ենք երկխոսություն սկսելու տրամադրվածությունը, որը վերջին շրջանում դրսևորում են Անկարան ու Երևանը։ Գոհունակությամբ ենք նշում կարգավորման բարդ հարցի քննարկման համար հատուկ ներկայացուցիչների նշանակումը»:

Ըստ Ռուդենկոյի՝ Մոսկվան պատրաստ է հնարավորինս աջակցություն ցուցաբերել կողմերի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: