Լրահոս
Միջազգային
10:59
07.01.22
47

Ղազախստանի բոլոր տարածաշրջաններում վերականգնել է սահմանադրական կարգը. Տոկաև

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել Է, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնված Է երկրի բոլոր տարածաշրջաններում, տեղական իշխանությունները վերահսկում են իրադրությունը:

Այսօր՝ հունվարի 7-ին, պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, ամփոփելով հակաահաբեկչական շտաբի նիստի արդյունքները, հայտարարել է՝ սկսվել Է հակատեռոր գործողությունը․

«Իրավակարգի ուժերը լարված աշխատանք են կատարում: Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնված Է երկրի բոքոր տարածաշրջաններում:

Տեղական մարմինները վերահսկում են իրադրությունը: Բայց ահաբեկիչները առաջվա պես գործադրում են զենք, վնաս են հասցնում քաղաքացիների ունեցվածքին: Ուստի հակաահաբեկչական գործողությունները հարկ Է շարունակել մինչեւ զինյալների լիակատար ոչնչացումը»,- հայտարարել Է Տոկաևը: 

Նիստում նաև զեկույցներով են հանդես եկել ներքին գործերի և պաշտպանության նախարարների պաշտոնակատարները, Ազգային անվտանգության կոմիտեի նախագահը: 

«Ինչպես զեկուցել են ուժային կառույցների ղեկավարները, սկսել են Ղազախստան ժամանել ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումները՝ կարգի հաստատմանն օժանդակություն ցույց տալու համար:

Այդ զորակազմը ժամանել Է սահմանափակ ժամանակով՝ հիմնականում ռազմավարական օբյեկտների պաշտպանության և պահպանության ապահովման գործողությունների համար»,- պարզաբանել են մամուլի ծառայությունից: