Լրահոս
Հայաստան
19:14
05.01.22
93

Հետախուզական ու հարվածային միջոցների հայտնաբերման գործողություններ են իրականացվել

Այսօր՝ հունվարի 5-ին, N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ։

Զինծառայողները պայմանական հակառակորդի օդային հետախուզական ու հարվածային միջոցների հայտնաբերման և կոորդինատների ճշգրտման գործողություններ են իրականացրել։

Ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, կատարելագործվել գործնական հմտությունները։