Լրահոս
Միջազգային
10:22
06.01.22
57

Ուզբեկստանի և Ղազախստանի նախագահները հեռախոսով քննարկել են երկրում իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումները

Շավքաթ Միրզիյոեւը և Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հեռախոսով քննարկել են Ղազախստանում իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումները Այս մասին հայտնում է «Sputnik Ուզբեկստան»-ը։

«Ուզբեկստանի նախագահը հաստատել է անմնացորդ աջակցությունը եղբայրական ժողովրդի և Ղազախստանի ղեկավարության` երկրում կայունություն և բարգավաճում ապահովելու ձգտումներին»,- ասվում է Միրզիյոևի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Նախօրեին Ուզբեկստանի ԱԳՆ-ն վստահություն էր հայտնել, որ «Ղազախստանի իմաստուն ժողովուրդը կկարողանա կանխել անկայունության սրումը, խուսափել բռնություններից և մարդկային զոհերից»։