Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:07
07.01.22
59

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ղազախստանի իրադրության կարգավորման մասին ՀԱՊԿ որոշման կատարման մանրամասները։

Զասը ներկայացրել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի գործուղման կազմակերպչական հարցերի ընթացքը։

Զրույցի ընթացքում նշվել է, որ շարունակվում է խաղաղապահ զորամիավորումների տեղափոխումը Ռուսաստանի ԶՈւ ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են պետական և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, իրադրության կայունացման գործում Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմիններին աջակցություն ցուցաբերելը։