Լրահոս
Քաղաքական
23:50
27.12.21
66

«Կախարդական փայտիկ՝ ռեվերսի ռեժիմով». Քոչարյանը՝ գնաճի, արտագաղթի և ներքաղաքական հարցերի մասին

Տարեվերջյան ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է խոստացված 4 տոկոսանոց տնտեսական աճին: Ըստ նրա, աճը, եթե հնարավոր էլ է, ապա միայն՝ արտաքին պարտքի մեծացման հաշվին: Բայց դա էլ չի փրկում, անտանելի գնաճի ֆոնին մեծանում է արտագաղթողների թիվը: Ընդ որում, ըստ Քոչարյանի՝ արտագաղթում են հիմնականում Փաշինյանին ընտրածները: Երկրորդ նախագահը նկատել է՝ իշխանության խոստացած կախարդական փայտիկը փաստորեն՝ հետընթացի ռեժիմով է աշխատում: